ՀՀ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ՈՉ<br /> ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ<br /> ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄՐՑՈՅԹՆԵՐ<br />


ՀՀ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ՈՉ
ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄՐՑՈՅԹՆԵՐ

  • 16-01-2008 17:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը անցկացնելու է մի շարք մրցոյթներ, որոնցից իւրաքանչիւրը կնպաստի հայկական մշակոյթի զարգացմանը: Այս մասին յունվարի 16-ի ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը: Ըստ նրա, ազգային ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանութեան, տարածման եւ զարգացման, ժողովրդական տոնակատարությունների, ազգագրական փառատոների կազմակերպումը խթանելու նպատակով նախարարութիւնը յայտարարելու է ազգագրական համոյթների դրամաշնորհային մրցոյթ: Մրցոյթին կարող են մասնակցել 3 տարուայ գործունէութեան փորձ եւ 2 համերգային ծրագիր ունեցող Հայաստանի տարբեր շրջաններում գործող ազգագրական համոյթներ, որոնք իրենց գործունէութեամբ նպաստում են տուեալ բնակավայրի բանահիւսութեան եւ ազգագրութեան աւանդոյթների պահպանմանն ու տարածմանը: Մրցույթն անցկացուելու է 3 փուլով: 3 յաղթողներին կյատկացուեն դրամաշնորհներ` 5-ական մլն դրամի չափով (մօտ 16 հազ. ԱՄՆ դոլար): Յայտարարուելու է նաեւ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների նախագծերի մրցոյթ: Հաղորդումները պէտք է լինեն 15-30 րոպէանոց` նուիրուած ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան որեւէ կողմին` արհեստներ, բանահիւսութիւն, ազգային ծէսեր եւ այլն: Մրցոյթին կարող են մասնակցել առնուազն 3 հեռուստահաղորդման հեղինակներ: Գրահրատարակչական, գրահրատարակիչների համագործակցութեան, հրատարակչական լաւագոյն տեխնոլոգիաների քարօզչութեան նպատակով անցկացուելիք մրցոյթի գլխաւոր մրցանակակրին կյանձնուի արձանիկ եւ 100 հազ. դրամ պարգեւ: Այս տարի Մշակոյթի նախարարութիւնը կանցկացնի նաեւ «Գրանշան 2008» տառատեսակների առաջին միջազգային մրցոյթը, որին կարող են մասնակցել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ արտերկրի քաղաքացիներ եւ կազմակերպութիւններ: Մրցոյթում լաւագոյն ճանաչուած տառատեսակների հեղինակը կստանայ գլխաւոր մրցանակ եւ 100 հազ. դրամ պարգեւ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւած մասնակիցները` պատվոգրեր:
  -   Մշակոյթ