ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 4:1 ՀԱՇՒՈՎ<br /> ՅԱՂԹԵՑ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 4:1 ՀԱՇՒՈՎ
ՅԱՂԹԵՑ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ

  • 21-11-2007 17:35:00   |   |  Սպորտ
ՎԱԴՈՒՑ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հաւաքականը նոյեմբերի 20-ին Լիխտենշտեյնում հանդիպեց տեղի թիմի հետ: 4:1 հաշւով յաղթեցին Հայաստանի ֆուտբոլիստները: Գոլերի հեղինակներ դարձան Գեւորգ Նռանեանը 12-րդ րոպեին, Արտակ Անդրիկեանը` 25-րդ, Հենրիկ Մխիթարեանը` 50-րդ եւ Հայկ Չիլինգարեանը` 60-րդ րոպեին: 75-րդ րոպեին Լիխտենշտեյնի հաւաքականը խփեց պատասխան գնդակը: Հայաստանի հաւաքականի աւագ մարզիչն է վաստակաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանը:
  -   Սպորտ