ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 4:1 ՀԱՇՎՈՎ<br /> ՀԱՂԹԵՑ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 4:1 ՀԱՇՎՈՎ
ՀԱՂԹԵՑ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ

  • 21-11-2007 17:35:00   | Լիխտենշտայն  |  Սպորտ
ՎԱԴՈՒՑ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 20-ին Լիխտենշտեյնում հանդիպեց տեղի թիմի հետ: 4:1 հաշվով հաղթեցին Հայաստանի ֆուտբոլիստները: Գոլերի հեղինակներ դարձան Գեւորգ Նռանյանը 12-րդ րոպեին, Արտակ Անդրիկյանը` 25-րդ, Հենրիկ Մխիթարյանը` 50-րդ եւ Հայկ Չիլինգարյանը` 60-րդ րոպեին: 75-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականը խփեց պատասխան գնդակը: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչն է վաստակավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play