«ՔՈՒԻՆ» ԽՄԲԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՒՈՐ<br /> ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԷԿԻ ՌԵԿՏՈՐԸ<br />


«ՔՈՒԻՆ» ԽՄԲԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՒՈՐ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԷԿԻ ՌԵԿՏՈՐԸ

  • 20-11-2007 21:58:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոլորակի լաւագոյն ռոք երաժիշտներից մէկը` «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյը գլխաւորել է բրիտանական հեղինակաւոր համալսարաններից մէկը, հաղորդում է «Վեստին»: Նա ընտրուել է Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի պատուաւոր ռեկտոր: Նոր կարգավիճակում կիթառահարը համալսարանը ներկայացնելու է պաշտօնական միջոցառումներում: Բրայան Մեյը նոր մարդ չէ գիտութեան մէջ: Այս տարուայ օգոստոսին նա ատենախօսութիւն է պաշտպանել աստղաֆիզիկայից, որն սկսել էր գրել 36 տարի առաջ, բայց թողել էր 1976 թուականին «Քուին» խմբի յաջողութիւնների ալիքի վրայ:
  -   Միջազգային