ԼԻԲԱՆԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆԸ

  • 20-11-2007 20:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 20-ին զրույց է ունեցել լիբանանեան «Ալ-Մուստակբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպումը կայացել է ռուսական պետութեան ղեկավարի Նովո-Օգարեւոյի նստավայրում: «Անկախութեան օրուայ նախաշեմին շնորհաւորում եմ Ձեզ եւ Լիբանանի ողջ ժողովրդին, մաղթում եմ ձեզ խաղաղութիւն, բարօրութիւն եւ համաձայնութիւն»,- ասել է Պուտինը` սկսելով հանդիպումը: «Դուք գիտեք, թէ որքան ուշադրութեամբ ենք մենք հետեւում ձեր երկրի իրադրութեանը»,- աւելացրել է ՌԴ նախագահը: Սաադ Հարիրին նշել է, որ Մոսկուա է եկել «Լիբանանի համար պատմական պահի»: «Շնորհիւ, այդ թւում, Ձեր անձնական ջանքերի, Ռուսաստանը միշտ եղել է Լիբանանի կողքին նրա համար ամենադժուար ժամանակներում: Եվ այսօր եւս մենք զգում ենք Ռուսաստանի օգնութեան կարիքը յաղթահարելու ճգնաժամը, որ ապրում է մեր երկիրը»,- յայտարարել է Հարիրին: Նոյեմբերի 24-ին լրանում է Լիբանանի ներկայիս նախագահ Էմիլ Լահուդի լիազօրութիւնների ժամկէտը, եւ, ըստ փորձագէտների, երկրում երկիշխանություն առաջանալու սպառնալիքը կարող է իրականութիւն դառնալ:
  -   Միջազգային