«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ

  • 16-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը նոյեմբերի 16-ին վերահաստատեց «արմէնտել»-ի կողմից մատուցւող ծառայութիւնների ներկայումս գործող սակագները` դրանք համարելով առաւելագոյն սակագներ: Այդպիսով դրանք կշարունակեն գործել նաեւ յաջորդ տարուայ յունվարի 1-ից: Յանձնաժողովի մէկ այլ որոշմամբ, «արմէնտել»-ին եւ «Ղ-Տելեկոմ»-ին տրամադրվեց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն, ինչը կնպաստի կապի որակի բարձրացմանը: Բացի այդ, յանձնաժողովի որոշմամբ, 34 ՍՊԸ-երի եւ անհատ ձեռնարկատէրերի տրամադրվեցին հեռախօսահամարների զբաղեցման թույլտվություններ:
  -   Տնտեսութիւն