ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱՒԵԼԻ ՔԱՆ 1 ՏԱՐԻ Է ՉԻ<br /> ԶԲԱՂՒՈՒՄ ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ<br />


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱՒԵԼԻ ՔԱՆ 1 ՏԱՐԻ Է ՉԻ
ԶԲԱՂՒՈՒՄ ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ

  • 16-11-2007 16:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնն արդէն մէկ տարուց աւելի է չի զբաղւում սննդի վերահսկողությամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին նախարարութիւնից, այդ գործառոյթը ներկայումս իրականացնում է ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութիւնը: Նշենք, որ ըստ ոստիկանութեան, հիմնաւոր կասկած կայ, որ քլորացված է ոչ միայն «Նոյ», այլեւ «Բջնի» հանքային ջուրը, եւ դրանց նմուշ-օրինակները ուղարկուել են ՀՀ Առողջապահութեան եւ Առեւտրի ու արդիւնաբերական զարգացման նախարարութիւններ, որտեղից փորձագիտական եզրակացութիւնները կստացուեն մօտ ապագայում: Յիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանութեան Կազմակերպուած հանցագործութեան դէմ պայքարի` 6-րդ, վարչութեան աշխատակիցները «Բջնի» հանքային ջրերի գործարանից առգրաւուել էին համակարգիչները, ինչի պատճառով գործարանը մէկ շաբաթից աւելի չէր աշխատում: «Սիլ Կոնցեռն»-ի գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին, որ թէեւ համակարգիչները չեն վերադարձուել, այդուհանդերձ գործարանն արդէն սկսել է աշխատել:
  -   Հասարակութիւն