ՄԱԿ-Ի` ՌԱՖԻԿ ՀԱՐԻՐԻԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ<br /> ՂԵԿԱՎԱՐԸ ԹՈՂՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՕՆԸ<br />


ՄԱԿ-Ի` ՌԱՖԻԿ ՀԱՐԻՐԻԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՂԵԿԱՎԱՐԸ ԹՈՂՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՕՆԸ

  • 14-11-2007 19:33:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի մահուան հանգամանքները հետաքննող ՄԱԿ-ի անկախ յանձնաժողովի ղեկավարը թողնում է իր պաշտօնը: Ինչպէս նոյեմբերի 14-ին տեղեկացրել են Բեյրութի ՄԱԿ-ի առաքելութիւնում, բելգիացի դատախազ Սերժ Բրամմերցը, որը 2006 թուականի յունուարից զբաղւում է Լիբանանի քաղաքական հանցագործությունների բացայայտմամբ, հրաժարուել է երկարացնել պայմանագիրը: Սերժ Բրամերցին կփոխարինի կանադացի 55-ամեայ փորձառու դատախազ Դանիէլ Բելմարը, որը միջազգային իրաւաբանական շրջանակներում յայտնի է որպէս Դատախազների համաշխարհային լիգայի ստեղծման նախաձեռնող: Երկար ժամանակ նա զբաղեցրել է Կանադայի գլխաւոր դատախազի քրէական գործերի գծով տեղակալի պաշտօնը: Ամենայն հաւանականութեամբ հենց Բելմարն էլ կղեկավարի «Հարիրիի գործով» տրիբունալի աշխատանքը:
  -   Միջազգային