ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ<br /> ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

  • 14-11-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հաւաքականը աւագ մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխաւորութեամբ նոյեմբերի 13-ին մեկնեց Ֆրանսիա: Հայ ֆուտբոլիստները նոյեմբերի 15-ին ընկերական հանդիպում կունենան ֆրանսիայի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումը նախապատրաստական փուլ կհանդիսանայ Եւրոպայի առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով նոյեմբերի 17-ին Լիխտենշտեյնում տեղի թիմի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ: Խմբային մրցաշարում Հայաստանի հաւաքականին մնում է անցկացնել եւս 2 խաղ` Թուրքիայի թիմի հետ: Դրանք նշանակուած են 2008թ-ին:
  -   Սպորտ