ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ<br /> ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

  • 14-11-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին մեկնեց Ֆրանսիա: Հայ ֆուտբոլիստները նոյեմբերի 15-ին ընկերական հանդիպում կունենան ֆրանսիայի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումը նախապատրաստական փուլ կհանդիսանա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով նոյեմբերի 17-ին Լիխտենշտեյնում տեղի թիմի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ: Խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականին մնում է անցկացնել եւս 2 խաղ` Թուրքիայի թիմի հետ: Դրանք նշանակված են 2008թ-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play