ԻՐԱՒԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ<br /> ԲՆԱԳԱՒԱՌԸ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ ՕՐԷՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԻՐԱՒԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԲՆԱԳԱՒԱՌԸ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ ՕՐԷՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 13-11-2007 19:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց մի շարք օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ, որոնցով փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարւում մի շարք գործող օրէնքներում: Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում առաջին ընթերցմամբ ընդունուած փոփոխություններով ու լրացումներով իրաւական պատասխանատւութիւն է նախատեսւում առողջապահութեան բնագաւառը կարգաւորող մի շարք օրէնքների դրոյթները խախտելու համար: Մասնաւորապէս, տարբեր չափի տուգանքներ են նախատեսւում բժշկական օգնութիւն եւ սպասարկում իրականացնելու, մարդու վերարտադրողական առողջութեան պահպանման, օրգաններ կամ հիւսուածքներ փոխպատվաստելու կանոնները, ինչպէս նաեւ դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացւող պահանջները խախտելու դէպքերում: «Արժոյթային կարգաւորման եւ արժոյթային վերահսկողութեան մասին» եւ մի շարք այլ օրէնքներում 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուած լրացումների փաթեթով մասնաւորապէս նախատեսւում է, որ անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրաւոր ձեւով կնքուած պայմանագրերում գնանշումները կարող են կատարուել արտարժոյթով, եթէ այդ պայմանագրերը կնքուել են իրաւաբանական անձ կամ անհատ ձեռնարկատէր հանդիսացող ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ:
  -   Հասարակութիւն