ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ<br /> ԻՐԱՆԻ ԴԷՄ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ
ԻՐԱՆԻ ԴԷՄ

  • 12-11-2007 20:56:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիան եւ Ֆրանսիան մտադիր են խստացնել պատժամիջոցները Իրանի դէմ, եթէ այդ երկրի միջուկային ոլորտի քաղաքականութեան մէջ դրական փոփոխութիւններ չկատարուեն: Դա ընդգծել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկու պետութիւնների կառավարությունների համատեղ նիստից յետոյ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանք միջազգային հանրութեանը, այդ թւում Ռուսաստանին եւ Չինաստանին, կոչ են արել շարունակել ճնշում գործադրել Իրանի վրայ: Եթէ Թեհրանից այդ խնդրի առնչութեամբ գոհացուցիչ պատասխաններ չստացվեն, ապա «ՄԱԿ-ի շրջանակում, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին, հարկաւոր է մտածել Իրանի նկատմամբ յետագայ պատժամիջոցների մասին»,- նշել է Մերկելը: Գերմանա-ֆրանսիական նախարարների խորհրդի համատեղ նիստի գլխաւոր թեմաները եղել են ինտեգրացիոն քաղաքականութիւնը եւ Կոսովոյի ապագան:
  -   Միջազգային