ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐԻ ԱՐԺԷՔՆԵՐՆ ԱՃԵԼ<br /> ԵՆ<br />


ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐԻ ԱՐԺԷՔՆԵՐՆ ԱՃԵԼ
ԵՆ

  • 07-11-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի երրորդ եռամսյակում, միջին ընթացիկ գներով ,Հայաստանում պարենային զամբյուղի տարեկան արժէքն, ըստ ՀՀ Առողջապահութեան նախարարութեան մշակած սննդամթերքի կազմի, կառուցուածքի եւ էներգետիկայի, կազմել է 256 հազար 528,4 դրամ (մօտ 7,9 հազ. ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի նոյն ժամանակահատուածի 247 հազար 439,8 դրամի դիմաց: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նվագույն պարենային զամբյուղի արժէքն ամսական կտրուածքով կազմել է 21 հազար 377,4 դրամ` նախորդ տարուայ երրորդ եռամսյակի 20 հազար 620 դրամի դիմաց: 2007թ.-ի երրորդ եռամսյակում միջին ընթացիկ գներով նուազագոյն սպառողական զամբյուղի արժէքը տարեկան կտրուածքով կազմել է 397 հազար 619 դրամ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 383 հազար 531,7 հազար դրամի դիմաց; Ամսական կտրուածքով նուազագոյն սպառողական զամբյուղի արժէքը կազմել է 33 հազար 134,9 դրամ` 2006թ.-ի երրորդ եռամսյակի 31 հազար 961 դրամի դիմաց: Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշուարկուած պարենային զամբյուղի ամսական արժէքը 2007թ.-ի երրորդ եռամսյակում ընթացիկ միջին գներով մէկ շնչի հաշւով կազմել է 15 հազար 767 դրամ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 14 հազար 723 դրամի դիմաց, իսկ մէկ մեծահասակի հաշւով` 17 հազար 558 դրամ` 16 հազար 395,3 դրամի դիմաց: Նոյն մեթոդամանությամբ հաշուարկուած նուազագոյն սպառողական զամբյուղի ամսական արժէքը 2007թ.-ի երրորդ եռամսյակում ընթացիկ միջին գներով մէկ շնչի հաշւով կազմել է 24 հազար 438,9 դրամ` նախորդ տավա նոյն ժամանակահատուածի 22 հազար 820,7 դրամի դիմաց, իսկ մէկ մեծահասակի հաշւով` 27 հազար 214,8 դրամ` 25 հազար 412,7 դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն