ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է 90
ԵՎ ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ 50 ՄԱՐԴ
06-11-2007 19:47:00 | Աֆղանստան | Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հիւսիսում
տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել է 90 եւ
վիրաւորուել մօտ 50 մարդ:
Մահապարտ ահաբեկիչը Բաղլան նահանգի շաքարի գործարանում
գործողութիւնն իրականացրել է այն ժամանակ, երբ ձեռնարկութիւն էր
այցելել խորհրդարանականների պատուիրակութիւնը: Գրոհի զոհ են դարձել
Ազգային վեհաժողովի հինգ անդամներ, այդ թւում Հիւսիսային դաշինքի
ազդեցիկ ներկայացուցիչներից մէկը` խորհրդարանական ընդդիմութեան
խօսնակ Մուստաֆա Կազեմին:
Տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը խոշորագույնն է
Աֆղանստանում 2001 թուականի հոկտեմբերին արեւմտյան զօրքերի ռազմական
գործողութիւնների սկսման պահից ի վեր:
Նշւում է նաեւ, որ գործողութեան պատասխանատւութիւնը որեւէ
կազմակերպութիւն առայժմ չի ստանձնել: