ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է 90<br /> ԵՎ ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ 50 ՄԱՐԴ<br />


ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է 90
ԵՎ ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ 50 ՄԱՐԴ

  • 06-11-2007 19:47:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հիւսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել է 90 եւ վիրաւորուել մօտ 50 մարդ: Մահապարտ ահաբեկիչը Բաղլան նահանգի շաքարի գործարանում գործողութիւնն իրականացրել է այն ժամանակ, երբ ձեռնարկութիւն էր այցելել խորհրդարանականների պատուիրակութիւնը: Գրոհի զոհ են դարձել Ազգային վեհաժողովի հինգ անդամներ, այդ թւում Հիւսիսային դաշինքի ազդեցիկ ներկայացուցիչներից մէկը` խորհրդարանական ընդդիմութեան խօսնակ Մուստաֆա Կազեմին: Տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը խոշորագույնն է Աֆղանստանում 2001 թուականի հոկտեմբերին արեւմտյան զօրքերի ռազմական գործողութիւնների սկսման պահից ի վեր: Նշւում է նաեւ, որ գործողութեան պատասխանատւութիւնը որեւէ կազմակերպութիւն առայժմ չի ստանձնել:
  -   Միջազգային