ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ<br /> ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՒԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՉՆԵՐԻ<br /> ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՒԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՉՆԵՐԻ
ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 06-11-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերեալ ՀՀ կառավարութեան որոշումը իրաւական հիմքեր չի կարող ունենալ, քանի որ այն կայացուել է կեղծ փաստաթղթերի հիման վրայ: Այս մասին նոյեմբերի 6-ի ասուլիսում յայտարարեց Կանաչների միութեան նախագահ Յակոբ Սանասարեանը, յաւելելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրութեանը եւ մի շարք այլ օրէնքների: Ըստ նրա, նախագծում ներկայացուած են հանքաշահագործման արդիւնքում շրջակայ միջավայրի վնասի վերաբերեալ ոչ ճշգրիտ տվյալներ: Հ.Սանասարեանը նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ Հայաստանը անդառնալիօրէն կկորցնի հարուստ կենսաբազմազանությամբ բնական խիտ անտառները: Ըստ նրա, բացի անտառահատումներից, հանքշահագործման ընթացքում լուրջ վնասներ կկրեն նաեւ շրջակայքի չհատված անտառները: Նշուեց նաեւ, որ այնտեղ անխուսափելի է նաեւ ջրագոյացման կարեւորագոյն համակարգերի աղտոտումն ու ոչնչացումը: Հ.Սանասարեանը հոյս յայտնեց, որ ՀՀ նախագահը եւ վարչապետը կը վերանայեն այդ որոշումը: «Հակառակ դէպքում կդիմենք դատարան»,- ասաց նա:
  -   Հասարակութիւն