ԲՈՒՇԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՒՇԱՐԱՖԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ<br /> ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ԹՈՂՆԵԼ ԳԼԽԱՒՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՕՆԸ<br />


ԲՈՒՇԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՒՇԱՐԱՖԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ԹՈՂՆԵԼ ԳԼԽԱՒՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՕՆԸ

  • 06-11-2007 17:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆին ժամանակին անցկացնել խորհրդարանական ընտրութիւնները երկրում եւ հրաժարուել գլխաւոր հրամանատարի պաշտօնից: Այս մասին նա յայտարարել է Սպիտակ տանը: «Մենք հոյս ունենք, որ Մուշարաֆը որքան հնարաւոր է արագ կվերականգնի ժողովրդավարութիւնը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Նա, սակայն, չի ճշտել, թէ ինչ քայլերի կարող է դիմել ԱՄՆ-ն, եւ արդեօք պէտք է սպասել Վաշինգտոնի կողմից Իսլամաբադին ցուցաբերուող ֆինանսական օգնութեան կրճատում, եթէ Մուշարաֆը չփոխի դիրքորոշումը: «Դա ենթադրական հարցադրում է, ես հոյս ունեմ, որ Մուշարաֆը ուշադրութիւն կդարձնի իմ խորհրդին»,- նկատել է Բուշը: Նա Մուշարաֆին անուանել է նաեւ «լուրջ մարտիկ ընդդէմ ծայրահեղականների եւ արմատականների»: Ըստ նրա, «այն ամէնը, ինչ կարող ենք անել, աշխատանքը Պակիստանի նախագահի հետ շարունակելն է»:
  -   Միջազգային