ԼԵՒՈՆ ԳՈՒԼԵԱՆԻ ԴԻԱԿԻ ՄԱՍԻՆ ԵՒՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԷՏՆԵՐԻ<br /> ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՋԱՊԷՍ ՈՒՂԱՐԿՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ <br />


ԼԵՒՈՆ ԳՈՒԼԵԱՆԻ ԴԻԱԿԻ ՄԱՍԻՆ ԵՒՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԷՏՆԵՐԻ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՋԱՊԷՍ ՈՒՂԱՐԿՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

  • 05-11-2007 22:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 05 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ակնկալւում է, որ ՀՀ գլխաւոր դատախազութիւնը առաջիկայ օրերին կստանայ Լեւոն Գուլեանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացութիւնը` կատարուված եւրոպացի մասնագէտների կողմից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, եզրակացութիւնը Հայաստան է ուղարկուել հոկտեմբերի 30-ին, ինչի մասին ՀՀ գլխաւոր դատախազի հետ օրերս կայացած հանդիպմանը հաւաստիացրել է ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի մարդու իրաւունքների հարցերով պատասխանատու Սիլվիա Պոգոլշան: Լեւոն Գուլեանը զոհուել էր մայիսի 12-ին չպարզված հանգամանքներում վայր ընկնելով ՀՀ ոստիկանութեան վարչական շէնքի երրորդ հարկի պատուհանից: Յայտնւում է, որ Սիլվիա Պոգոլշան ՀՀ գլխաւոր դատախազին շնորհակալութիւն է յայտնել տուժող կողմի ցանկությամբ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի կողմից հրաւիրուած միջազգային փորձագէտների աշխատանքին աջակցելու համար: Լ.Գուլեանի մահուան կապակցութեամբ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը շարունակւում է:
  -   Հասարակութիւն