ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ 500 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ<br /> 350 ԴԱՏԱՒՈՐՆԵՐ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ 500 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ
350 ԴԱՏԱՒՈՐՆԵՐ

  • 05-11-2007 18:06:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի իշխանութիւնները ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչների` «Ջամաաթ-ի-իսլամի» իսլամական կուսակցութեան 500 կողմնակիցների: Այս մասին նոյեմբերի 5-ին տեղեկացրել է բրիտանական «Սքայ» հեռուստաալիքը վկայակոչելով այդ կուսակցութեան ներկայացուցիչների: Հաղորդւում է, որ տուեալ քաղաքական ուժը դեռ աւելի վաղ պնդում էր, որ Փերվեզ Մուշարրաֆի կողմից նախագահի եւ զինուած ուժերի գլխաւոր հրամանատարի պաշտօնների համատեղումը սահմանադրական չէ: «Սքայը» նաեւ հաղորդում է, որ ազգային դատական համակարգի աշխատողների կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցների հետ պակիստանյան ոստիկանների բախումների արդիւնքում կալանաւորուել են առնուազն 350 դատաւորներ: Հաղորդւում է, որ ամենախոշոր ակցիան անցկացուել է Լահորում, որտեղ Գերագոյն դատարանի շէնքում են հաւաքուել մօտ 2 հազար դատաւորներ: Իշխանութիւնները ցրել են բողոքի այդ հանրահաւաքը գործի դնելով մահակներ եւ արցունքաբեր գազ: Ինչպէս հաւաստվում է, դատաւորների ձերբակալութիւնները կապուած են այն բանի հետ, որ նրանք հրաժարուել են նախագահ Մուշարրաֆին հաւատարմութեան նոր երդում տալ:
  -   Միջազգային