ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ Մ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆՈՒԱՆ<br /> ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ Մ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆՈՒԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  • 02-11-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանը նոյեմբերի 2-ին այցելեց Երեւանի Մ.Հերացու անուան բժշկական համալսարան, ծանօթացաւ բուհում կատարուված աշխատանքներին, ներկայ գտնուեց գիտխորհրդի նիստին: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում յայտնեց համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը, բուհում մեծ ծաւալի վերանորոգման աշխատանքներ են կատարուել, ստեղծուել է էներգոկենտրոն: Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի լիցենզիայով եւ հասատատգրված սակագնով Բժշկական համալսարանը արտադրելու եւ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերութեանը վաճառելու է 4 մվտ էլեկտրաէներգիա` ամերիկեան «Կատեռֆիլեր» ընկերութեան կոգեներացիոն սարքաւորման շնորհիւ: Էլեկտրաէներգիայի արտադրութեանը զուգընթաց որպէս կողմնակի արդիւնք համակարգը թոյլ է տալիս ստանալ 4,6 մվտ ջերմային էներգիա, ինչն առանց լրացուցիչ ծախսերի կապահովի համալսարանի ուսումնական եւ կլինիկական բոլոր մասնաշէնքերի ջեռուցումը եւ տաք ջրամատակարարումը: Ինչպէս լրագրողներին յայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնեանը, գիտխորհրդի նիստում համալսարանի ղեկավարութիւնը խնդրել է աջակցել համալսարանական աւանի վերականգնմանը. բուհը խնդրում է Կորիւն-Աբովեան փողոցների խաչմերուկից մինչեւ Աբովեանի պուրակ ընկած յատուածում հնարաւորութիւն տալ, որպէսզի բուհը ձեռք բերի մի քանի շէնքեր եւ ստեղծի համալսարանական աւան: ՀՀ նախագահը, ըստ Վ.Սողոմոնյանի, «օգնելու կամք ունի», սակայն առաջարկել է ներկայացնել խնդրանքը բոլոր հիմնաւորումներով: ՀՀ նախագահը բուհում տեղադրուած էներգոհամակարգը գնահատել է որպէս «ուսանելի փորձ» այլ հիմնարկներում կիրառելու համար:
  -   Հասարակութիւն