ՀՀ ԱԺ-Ն ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՔՐԷԱԿԱՆ ԴԱՏԱՒԱՐՈՒԹԵԱՆ<br /> ՕՐԷՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ 2 ԳՈՐԾՈՂ ՕՐԷՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՎ<br /> ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՔՐԷԱԿԱՆ ԴԱՏԱՒԱՐՈՒԹԵԱՆ
ՕՐԷՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ 2 ԳՈՐԾՈՂ ՕՐԷՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

  • 02-11-2007 17:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 2-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց կառավարութեան հեղինակած օրինագծերի փաթեթը, որով փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարւում ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգրքում, «Զինուորական ծառայութիւն անցնելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին» օրէնքներում: Փաթեթի ընդունումը պայմանաւորուած է դատաիրավական բարեփոխումներով, մասնաւորապէս, այն հանգամանքով, որ ընթացիկ տարուայ դեկտեմբերի 1-ից դատախազութիւնը չի ունենալու նախաքննությամբ զբաղուելու լիազօրութիւն:
  -   Հասարակութիւն