«ՎԵՑՅԱԿԸ» ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ<br /> ԱՌՆՉՈՒՈՂ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԸ<br />


«ՎԵՑՅԱԿԸ» ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ
ԱՌՆՉՈՒՈՂ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԸ

  • 02-11-2007 16:10:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնում նոյեմբերի 2-ին կկայանայ Իրանին նուիրուած «վեցեակի» հերթական հանդիպումը արտաքին քաղաքական գերատեսչութիւնների քաղաքական տնօրէնների մակարդակով, յայտնել է բրիտանական արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը: «Վեցեակի» կազմի մէջ մտնում են ԵՄ երեք ամենախոշոր երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա), ինչպէս նաեւ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Արդէն յայտնի է, որ ռուսական կողմը Լոնդոնի հանդիպմանը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակը, Մեծ Բրիտանիան կներկայացնի Ֆորին-օֆիսի նոր քաղաքական տնօրէն Մարկ Լայալլ Գրանտը, Ֆրանսիան` ԱԳՆ քաղաքական դեպարտամենտի տնօրէն Ժիրար Արոն, ԱՄՆ-ն` Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նիկոլաս Բյորնսը:
  -   Միջազգային