ԵԽՏԳ-ՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ՍԵՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ «ԶՐՈ<br /> ԲՌՆՈՒԹԻՒՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ԵԽՏԳ-ՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ՍԵՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ «ԶՐՈ
ԲՌՆՈՒԹԻՒՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 02-11-2007 15:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի խորհրդի տեղեկատուական գրասենեակի (ԵԽՏԳ) եւ Երիտասարդական ակումբների դաշնութեան նախաձեռնութեամբ նոյեմբերի 2-ին «Բոլորը տարբեր, բոլորը հաւասար» արշաւի շրջանակներում ԵԽՏԳ-ում բացուեց սեւ եւ սպիտակ լուսանկարների «Զրո բռնութիւն» խորագիրը կրող ցուցահանդէսը, որտեղ ներկայացուած են Հայաստանի, Լատվիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի երիտասարդ լուսանկարիչների 55 գործեր: Ցուցահանդէսի կազմակերպիչ Անահիտ Մինասեանի խօսքերով միջոցառման գլխաւոր նպատակը բռնութեան տարբեր դրսեւորումների մասին հանրային իրազեկութիւնը բարձրացնելն է: ԵԽՏԳ-ի տնօրէն Սիւզան Մարուխեանի խօսքերով, ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին նմանօրինակ ցուցահանդեսներ կկազմակերպուեն նաեւ Իսպանիայում, Լեհաստանում եւ Լատվիայում:
  -   Հասարակութիւն