ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 3-Ը ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ԱՐԺԱՆԱՑԱՆ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳՐԻՆ
01-11-2007 15:52:00 | Հայաստան | Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյում (ԱՄՆ)
անցկացուող բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնութիւնում
հոկտեմբերի 31-ին կայացան 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Յովհաննէս Դանիելեանը (48 կգ) եւ
Հրաչեա Ջավախյանը (60 կգ) յաղթեցին մրցակիցներին, անցան քառորդ
եզրափակիչ եւ, ինչպէս Էդվարդ Համբարձումեանը (64 կգ), իրենց համար
ապահովեցին Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ 3
բռնցքամարտիկներն էլ նոյեմբերի 1-ին կմրցեն կիսաեզրափակիչ փուլ
մտնելու համար: