ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ԿՈՆՍԵՐՈՒԱՏՈՐԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐՆ<br /> ԱՆՀԻՄՆ ԵՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈՅ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ<br />


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ԿՈՆՍԵՐՈՒԱՏՈՐԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐՆ
ԱՆՀԻՄՆ ԵՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈՅ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

  • 31-10-2007 18:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կոմիտասի անուան կոնսերուատորիայի տեղափոխման մասին լուրերն անհիմն են: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի մամլոյ քարտուղար Լիլիթ Գալստեանը: Ըստ նրա, նախարարութիւնում այդ խնդրի վերաբերեալ որեւէ դիմում չի ստացուել: Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 30-ի հրապարակման, կոնսերուատորիայի հարեւան էլիտար շէնքերի բնակիչները դժգոհում են, թէ այնտեղից լսուող երաժշտությունն իրենց խանգարում է, եւ այդ իսկ պատճառով հնարաւոր է այդ ուսումնական հաստատութիւնը այլ շէնք տեղափոխվի:
  -   Հասարակութիւն