ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԵԼՈՅԹԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԳԻՒՄՐԻԻ<br /> «ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՃՆՇՈՒՄՆԵՐԻ<br />


ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԵԼՈՅԹԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԳԻՒՄՐԻԻ
«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՃՆՇՈՒՄՆԵՐԻ

  • 30-10-2007 16:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւմրիի «Գալա» հեռուստաընկերութեան եթերով ՀՀ առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելոյթի տեսագրության հեռարձակմանը նախորդել են այդ ելոյթի հեռարձակումից ձեռնպահ մնալու «խնդրանքով» նախազգուշացնող հեռախօսազանգեր տարբեր գերատեսչութիւններից, այդ թւում ՀՀ նախագահի աշխատակազմից, Ազգային անվտանգութեան ծառայութիւնից, Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի նախագահից: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց հեռուստաընկերութեան սեփականատեր Վահան Խաչատրեանը: Չնայած այդ նախազգուշացումներին, Լեւոն Տեր-Պետրոսեանի ելոյթը հոկտեմբերի 14-ին հեռարձակուել է «Գալա»-ի եթերով: «Հեռարձակումից յետոյ` հոկտեմբերի 23-ին, հարկայինի աշխատակիցները այցելեցին հեռուստանկերություն եւ պաշտօնապէս ծանուցեցին ստուգումների մասին»,- ասաց Վ.Խաչատրեանը: Սակայն, ըստ նրա, այդ ստուգումները ձեւական բնոյթ են կրում: Վ.Խաչատրեանը յայտարարեց, որ ինքը ճնշուներին չի ենթարկվելու, եւ իր ղեկավարած ընկերութեան հեռուստալիքով շարունակուելու է անաչառ եւ բազմազան տեղեկատուութեան մատուցումը հասարակութեանը: Գիւմրիի Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբի հոկտեմբերի 30-ին տարածած յայտարարութիւնում տեղի ունեցածը որակւում է որպէս ճնշում ազատ զանգվածային լրատվամիջոցի վրայ: «Նախկինում էլ բազմիցս յայտարարել, այժմ էլ կրկնում ենք, որ ընտրութիւնների նախօրէին ԶԼՄ-ներում անցկացուող որեւէ գերատեսչական ստուգում, անկախ դրանց ելքից, ուղղակի կաշկանդում է ԶԼՄ-ների աշխատանքն ու հնարաւոր ազատութիւնը: Այդօրինակ ստուգումները ցանկացած ընտրութեան նախորդող 6-8 ամիսների ընթացքում դիտւում է որպէս ԶԼՄ-ների նկատմամբ ուղղակի ճնշում: Այս արատաւոր պրակտիկայի վերջը տալու ժամանակն է»,- ասուած է ակումբի յայտարարութիւնում:
  -   Հասարակութիւն