ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲՈԼՈՐ
ԱԶԳԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔԸ
30-10-2007 14:39:00 | ԱՄՆ | Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ճանաչում
է խաղաղ միջուկային էներգետիկա ունենալու բոլոր ազգերի իրաւունքը,
իսկ Անգարսկում ստեղծուած ուրանի հարստացման միջազգային կենտրոնը
բաց է բոլոր երկրների համար: Այս մասին հոկտեմբերի 29-ին ՄԱԿ-ի
Գլխաւոր վեհաժողովի նիստում յայտարարել է Ռուսաստանի մշտական
ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Ըստ Ռուսաստանի ներկայացուցչի, այդ կենտրոնն ընդունակ է
կարեւոր դեր խաղալու միջուկային չտարածման գործընթացում`
ապահովելով խաղաղ միջուկային էներգիայի մատչելիություն այն
երկրների համար, որոնք կատարում են իրենց յանձնառութիւնները այդ
ոլորտում:
Ռուսաստանը կանխավ առաջարկել էր Իրանին օգտուել իր տարածքում
ուրանի հարստացման ծառայութիւններից, որպէսզի վերացնի միջազգային
հանրութեան կասկածները Թեհրանի միջուկային ծրագրերի առնչութեամբ:
Սակայն երկրի իշխանութիւնները նախընտրեցին չհրաժարվել հարստացման
սեփական նախագծից, որը, ինչպէս երկյուղում է համաշխարհային
հանրութիւնը, կարող է օգտագործուել ռազմական նպատակներով:
Չուրկինը ՄԱԿ-ի պետութիւններին խաղաղ ատոմի զարգացման
ոլորտում միջազգային կոոպերացիայի կոչ է արել նաեւ: