ՃԱՊՈՆԻԱՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆԸ<br />


ՃԱՊՈՆԻԱՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆԸ

  • 29-10-2007 21:15:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնացի լցարկողները դադարեցնում են վառելիքի եւ ջրի տրամադրումը կոալիցիայի նաւերին, որոնք ներգրաւուած են Աֆղանստանեան խաղաղարարական առաքելութեան մէջ, հաղորդում է «Կիոդօ Ցուսին» գործակալութիւնը` վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանութեան նախարարութեան աղբիւրներ: Ըստ աղբիւրի, հոկտեմբերի 29-ին իրականացուել է պակիստանյան ռազմական նավատորմի ականակրի վերջին լցարկումը, որով էլ ճապոնացի լցարկողների գործունէութիւնը դադարեցուել է: Դա կապուած է ահաբեկչութեան դէմ պայքարի մասին յատուկ օրէնքի գործողութեան ժամկէտի աւարտի հետ, որի հիման վրայ ճապոնական նաւերը 2001 թուականի դեկտեմբերից գտնւում էին Հնդկական ովկիանոսում: Օրէնքը ուժը կորցնում է նոյեմբերի 1-ից: Ինչպէս սպասւում է, մինչ այդ երկրի պաշտպանութեան նախարար Սիգերու Իսիբան հրամանագիր կստորագրի այդ շրջանից նաւերը յետ կանչելու մասին:
  -   Միջազգային