ԱՄԵՆԱՇԱՏ ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԸ 2006 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ԵՆ<br /> ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ<br />


ԱՄԵՆԱՇԱՏ ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԸ 2006 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ԵՆ
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ

  • 29-10-2007 16:28:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը, Իրանը եւ Պակիստանը, ըստ ՄԱԿ-ի տուեալների, գլխաւորում են այն պետութիւնների «սեւ» ցուցակը, որոնք միւսներից աւելի շատ մահապատիժներ են իրականացրել 2006 թուականին: «51 պետութիւններից, որտեղ չեն վերացրել մահապատիժը, 40-ում իշխանութեան գլուխ են կանգնած բռնապետական, աւտորիտար վարչակարգեր»,- ասւում է զեկոյցում, որը հոկտեմբերի 29-ին կներկայացուի ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Չինաստանում իրագործուել է հինգ հազարից աւելի մահապատիժ, որը կազմում է անցած տարի աշխարհում իրականացուած բոլոր մահավճիռների 98,8%-ը: Որոշ փորձագիտական գնահատումներով, որ նույնպես ներառուած են զեկոյցում, մահապատժի ենթարկվածների չինական ցուցակը իրականում կարող է հասնել ութ հազար մարդու: «Չինաստանը մահավճիռների թւով արդի պատմութեան մէջ չգերազանցուած պետութիւն է»,- նշւում է զեկոյցում: Իրանը իրականացուած մահապատիժների թւով զբաղեցնում է երկրորդ տեղը. 2006 թուականին այստեղ կախաղան է բարձրացուել նուազագոյնը 215 մարդ, այդ թւում եօթ անչափահասներ, ինչը երեխաների իրաւունքների միջազգային կոնվենցիայի խախտում է: ՄԱԿ-ի զեկոյցի հեղինակները նշում են, որ չնայած ձեւական առումով մահապատժի ենթարկվածները մեծամասամբ մեղադրուել են թմրադեղերի տարածման հետ կապուած հանցագործությունների մէջ, նրանցից շատերը պատկանել են կառավարութեան ընդդիմախոսների թուին: Պակիստանում մահապատժի ենթարկվածների թիւը անցած տարի կազմել է 82 մարդ:
  -   Միջազգային