ԵՒՐՈՊԱՆ ՀՐԱՒԻՐՈՒՄ Է ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԵՐՆԵՐԻՆ<br />


ԵՒՐՈՊԱՆ ՀՐԱՒԻՐՈՒՄ Է ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԵՐՆԵՐԻՆ

  • 25-10-2007 18:51:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոհանձնաժողովը առաջարկել է մի օրինագիծ, որ խօստանում է գրաւել «օգտակար ներգաղթողների»: Մասնագէտներին կդիմաւորեն գրկաբաց եւ նրանց կյանձնեն «ԵՄ կապույտ քարտ»: Ինչպէս բացատրում են եվրոպաշտոնյաները, դա մի տեսակ ամերիկեան «գրին-քարտ» է, միայն թէ աւելի լաւը: Բրիւսէլեան փորձագետները եւրոպական երկրների քաղաքացիներին համոզում են, որ առանց արտասահմանից բանուորական ձեռքերի եւ խելօք գլուխների ներհոսի անհնար է պահպանել այսօրուայ ծերունիների ստեղծած հարստութիւնը: Եվրոհանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանկո Ֆրատտինին ներգաղթի մասին նոր օրինագծի քննարկումից յետոյ խորհուրդ է տուել. «Եթէ նայենք թուերին, ապա Եւրոպայի գրավչությունն այնքան էլ բարձր չէ: Մենք տարեկան ընդունում ենք 70 հազար որակեալ մասնագէտների: Այնքան էլ մեծ բան չէ»: «Կապույտ քարտը», որն առաջարկում է Եվրոհանձնաժողովը, եւ' բնակութեան իրաւունքի մի տեսակ է, եւ' երկու տարի աշխատելու թույլտվություն` երկարացման հնարաւորութեամբ: Այն ստանալու համար աշխատողին հարկաւոր է ունենալ առնուազն երեք տարուայ աշխատանքային ստաժ, նրա աշխատատեղին չպէտք է հավակնեն ԵՄ քաղաքացիներ: «Կապույտ քարտը» կլինի միասնական ողջ ԵՄ-ի համար, եթէ, անշուշտ, այդ օրէնքն ընդունվի:
  -   Միջազգային