ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՅԵՏԱՁԳԵԼ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ<br />


ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՅԵՏԱՁԳԵԼ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ

  • 23-10-2007 20:37:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն կարող է յետաձգել Չեխիայում ռադիոտեղորոշման կայանի եւ Լեհաստանում ՀՀՊ օբյեկտների գործարկման ժամկէտը պայմանով, եթէ Ռուսաստանը համաձայնի համագործակցել Միացեալ Նահանգների հետ այդ հարցում: Այս մասին յայտարարել է այցով Չեխիայում գտնուող ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը: Նախարարն ընդգծել է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերը նպատակաուղղուած չեն Ռուսաստանի դէմ: «ՌԴ-ն, ընդհակառակը, կարող է օգուտ քաղել դրանց տեղակայումից»,- ընդգծել է Գեյթսը: Նա յայտնել է նաեւ, որ ամերիկեան կողմը, հասկանալով ռուսական դիրքորոշումը, կարող է պատրաստ լինել նրան, որ ՀՀՊ որոշ տարրեր չգտնուեն լրիւ մարտական պատրաստութեան մէջ: «Նրանք կակտիւացուեն, երբ օպերատիւ հրատապ սպառնալիք ծագի»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:
  -   Միջազգային