ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ «ՍՊԱՆԵԼ» ԵՆ ՎԱՅՐԻ<br /> ԿԱՊԻԿՆԵՐԸ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ «ՍՊԱՆԵԼ» ԵՆ ՎԱՅՐԻ
ԿԱՊԻԿՆԵՐԸ

  • 22-10-2007 20:40:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դելիի փոխքաղաքապետ 52-ամեայ Բաջվան մահացել է վայրի կապիկների ոհմակի յարձակման հետեւանքով ստացած վերքերից, հաղորդում է BBC News-ը: Մակակաները Բաջվայի վրայ յարձակուել էին հոկտեմբերի 20-ին: Պաշտօնեան, յետ մղելով նրանց, ընկել էր առաջին հարկի սանդղավանդից եւ գլխի լուրջ վնասուածք ստացել: Աւելի ուշ նա մահացել է հիւանդանոցում: Վայրի կապիկների հոտերը, ինչպէս նշում են տեղի ԶԼՄ-ները, իսկական աղէտ են դարձել Դելիի համար: Իշխանութիւնները բազմիցս փորձել են լուծել այդ հարցը` բանուորներ վարձելով կենդանիներին որսալու համար եւ փորձելով մակականերին ահաբեկել կապիկների այլ տեսակների` լանգուրների միջոցով: Այժմ քաղաքում հաշւում են մօտ հինգուկէս հազար մակականեր:
  -   Միջազգային