ՆՈՅԵՄԲԵՐԻ ԿԷՍԵՐԻՆ ԿԳՈՐԾԱՐԿՈՒԻ ԻՏՁՄ-Ի «ARMENIAN HIGHTEC<br /> VIRTUAL COMMUNITY PORTAL»-Ը<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ ԿԷՍԵՐԻՆ ԿԳՈՐԾԱՐԿՈՒԻ ԻՏՁՄ-Ի «ARMENIAN HIGHTEC
VIRTUAL COMMUNITY PORTAL»-Ը

  • 22-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի կէսերին կգործարկուի Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) «Armenian HighTech Virtual Community Portal»-ը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց միութեան գործադիր տնօրէն Կարեն Վարդանեանը: Նրա խօսքերով, պորտալը Հայաստանի ՏՏ ոլորտի շուրջ 200 ընկերութիւններին, 5 հազար մասնագէտներին եւ 7 հազար ուսանողներին կընձեռի մէկ միջավայրում շփուելու հնարաւորութիւն: Նշուեց, որ պորտալը կունենայ 4 բաժին` «Կրթութիւն եւ սերտիֆիկացում», «Ինդուստրիա», «ԻՏՁՄ» ու «Խորհրդատուական եւ կամաւորական ծառայութիւններ»: «Կարեւորն այն է, որ ՏՏ համայնքի ցանկացած անդամ պորտալի միջոցով կարող է ծառայութիւն տրամադրել եւ ստանալ»,- ընդգծեց ԻՏՁՄ-ի նախագահը: Ըստ նրա, պորտալի ստեղծման աշխատանքներն իրականացւում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:
  -   Տնտեսութիւն