ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԿՄՆԱՅ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ՊԱՇՏՕՆԻ ՀԱՄԱՐ<br />


ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԿՄՆԱՅ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՕՆԻ ՀԱՄԱՐ

  • 22-10-2007 16:27:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բենազիր Բհուտոն կմնայ Պակիստանում եւ իր թեկնածութիւնը կառաջադրի երկրի վարչապետի պաշտօնի համար: Այս մասին Պակիստանի նախկին վարչապետը յայտարարել է գերմանական «Բիլդ» թերթին տուած հարցազրոյցում: «Ես վերադարձել եմ Պակիստան, որպէսզի միավորեմ չափաւորական ուժերը եւ նրանց ուղղեմ ընդդէմ ծայրայեղականութեան: Դրանից բացի, ես ուզում եմ ապացուցել, որ թեկուզ մէկ սերնդի սրտի ու մտքի համար պայքարում կարելի է յաղթել միայն ժողովրդավարութեան պայմաններում: Ծայրահեղականությանը կարելի է սանձ դնել միայն այն դէպքում, եթէ յաջողուի համախմբել չափաւորական ուժերը»,- ընդգծել է Բհուտոն, ի պատասխան անցած հինգշաբթի իր դէմ իրականացուած մահափորձից յետոյ իր ծրագրերի մասին հարցին:
  -   Միջազգային