ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՈՒԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՆԱԶԻՐ<br /> ԲՀՈՒՏՈՅԻ ԴԷՄ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՈՒԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՆԱԶԻՐ
ԲՀՈՒՏՈՅԻ ԴԷՄ

  • 19-10-2007 15:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի դէմ կատարուված մահափորձի հետեւանքով զոհուել է 125 եւ վիրաւորուել աւելի քան 500 մարդ: Աւտոմեքենայում տեղադրուած հզօր պայթուցիկ սարքը գործել է մօտ կէսգիշերին, ութ տարուայ կամաւոր աքսորից հայրենիք վերադարձած Բենազիր Բհուտոյի կորտեժի կողքին: Նախկին վարչապետը չի տուժել ահաբեկութեան հետեւանքով, որն իրականացրել է, ինչպէս ենթադրւում է, մահապարտ ահաբեկչի կողմից: Ծայրայեղական կազմակերպություններից ոչ մէկը առայժմ չի ստանձնել պայթիւնի պատասխանատւութիւնը: Նախագահ Փերվեզ Մուշարաֆը եւ վարչապետ Շաուքաթ Ազիզը դատապարտել են նախկին վարչապետի դէմ կազմակերպուած մահափորձը: Ահաբեկչութեան դատապարտմամբ են հանդէս եկել նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ներկայացուցիչները:
  -   Միջազգային