ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ<br />


ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ

  • 18-10-2007 20:55:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան կալանիչ հրթիռները հարկաւոր են Լեհաստանին Ռուսաստանից պաշտպանուելու համար: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ռոյթեր» գործակալութիւնը, հոկտեմբերի 18-ին յայտարարել է Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին: «Դա կամրացնի մեր անվտանգութիւնը... Մենք պէտք է յիշենք, որ մշտապէս գտնւում ենք սպառնալիքի տակ: Ռուսները չհամակերպվեցին 1989 թուականից տեղի ունեցած փոփոխություններին: Ակնյայտ է, որ նրանք համարում են, որ մենք գտնւում ենք իրենց ազդեցութեան գօտում»,- մամլոյ ասուլիսում յայտարարել է Կաչինսկին ի պատասխան այն հարցին, թէ ինչու է Լեհաստանն ուզում իր տարածքում տեղակայել ամերիկեան կալանիչ հրթիռներ: ԱՄՆ-ը պնդում էր, որ հրթիռները տեղակայվում են իրանական հրթիռների դէմն առնելու համար: ԱՄՆ-ը մտադրուել է Լեհաստանի տարածքում տեղակայել 10 կալանիչ հրթիռներ, իսկ Չեխիայում` ՀՀՊ համակարգի ռադարներ:
  -   Միջազգային