ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԵԹԷ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԵՐԵՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԵԹԷ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԵՐԵՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ
ՓԱՌԱՏՈՆԵՐ

  • 17-10-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ առաջիկայում միաժամանակ կմեկնարկեն երեք թատերական` «Նռան հատիկ» մանկապատանեական, Տիկնիկային թատերախմբերի հանրապետական 3-րդ եւ Երիտասարդ բեմադրիչների 2-րդ փառատոները: Ինչպէս հոկտեմբերի 17-ին ասուլիսում նշեց մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը, այս երեք փառատոները լուծում են տարբեր հիմնախնդիրներ եւ հասցէագրուած են տարբեր տարիքային խմբերին: Արդէն 7-րդ անգամ անցկացուող եւ ժամանակի քննութիւնը բռնած «Նռան հատիկ»-ը, ըստ փառատոնի նախագահ Յասմիկ Կարապետեանի, նպաստում է մանուկների եւ պատանիների շրջանում թատրոնի եւ թատերարվեստի տարածմանն ու զարգացմանը, խթանում թատերական խմբերի ձեւաւորմանը: Հ.Կարապետեանի խօսքերով, ամէն տարի փառատօնին մասնակցում են տարբեր թատերախմբեր` չընդգրկելով արդէն յաջողութեան հասած խմբերին: Այս տարի փառատոնը կանցկացուի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը, որին կմասնակցեն 19 թատերախմբեր Հայաստանից, Արցախից, Ջավախքից: Հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահ Յակոբ Ղազանչեանի խօսքերով, Երիտասարդ բեմադրիչների 2-րդ փառատոնը, որն այս տարի կանցկացուի հոկտեմբերի 21-26-ը Գիւմրիում, նպատակ ունի աջակցել երիտասարդ բեմադրիչներին` ընձեռելով հնարաւորութիւն ներկայացնելու իրենց գործերը: Հոկտեմբերի 18-ին Տաւուշի մարզի 5 քաղաքներում եւ 20 գիւղերում կսկսուի Տիկնիկային թատերախմբերի հանրապետական 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն 20 տիկնիկային թատերախմբեր Հայաստանից, Ջավախքից եւ ԼՂՀ-ից` ներկայացնելով 50 բեմադրութիւն: Այս փառատոնը, ըստ կազմակերպիչների, սպասուած տոն է հեռաւոր մարզերում ապրող երեխաների համար:
  -   Մշակոյթ