ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՌԱԴԱ Է ԱՆՑԵԼ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՌԱԴԱ Է ԱՆՑԵԼ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

  • 16-10-2007 19:12:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է սեպտեմբերի 30-ին կայացած ընտրութիւնների վերջնական արդիւնքները: Գերագոյն ռադա է անցել հինգ կուսակցութիւն, հոկտեմբերի 15-ին մամլոյ ասուլիսում յայտնել է Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շապովալը: Դրանք են` Ռեգիոնների կուսակցութիւնը, որը հաւաքել է ընտրողների ձայների 34,37%-ը, Իւլեա Տիմոշենկոյի դաշինքը (30,71%), «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն» դաշինքը (14,15%), Կոմկուսը (5,39%), Լիտվինի դաշինքը (3,96%), յայտնել է ԿԸՀ ղեկավարը: Այսպիսով, Ռեգիոնների կուսակցութիւնը Գերագոյն ռադայում ստանում է 175 մանդատ, ՅՈՒՏԴ-ն` 156, «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն»-ը` 72, Կոմկուսը` 27, Լիտվինի դաշինքը` 20 մանդատ: Ընդամէնը խորհրդարանն ունի 450 տեղ: Կոալիցիայի ձեւաւորման համար անհրաժեշտ է 226 ձայն:
  -   Միջազգային