ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԿՆՔԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՇԱԿՈՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ<br /> ՀԱՅ-ՍԼՈՎԱԿԵԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ <br />


ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԿՆՔԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՇԱԿՈՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՅ-ՍԼՈՎԱԿԵԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

  • 12-10-2007 18:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախատեսւում է, որ նոյեմբերի վերջին Երեւան կայցելի Սլովակիայի մշակոյթի նախարար Մարեկ Մադյարիչը, որը ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանի հետ կստորագրի համաձայնագիր մշակոյթի ոլորտում հայ-սլովակեան համագործակցութեան վերաբերեալ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորեանը: Նրա խօսքերով, փաստաթղթով կնախանշուեն Սլովակիայի 1-ին հեռուստաալիքի եւ Հայաստանի հանրային ռադիոհեռուստաընկերության միջեւ համագործակցութեան շրջանակաները հեռուստահաղորդումների փոխանակության եւ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում: Նշուեց, որ Սլովակիայի 1-ին հեռուստաալիքը լայն լսարան ունի նաեւ Չեխիայում եւ Լեհաստանում: Ա.Գիգորյանը յայտնեց նաեւ, որ նախատեսում է իր միջոցներով մինչեւ 15 մլն եւրօ ընդհանուր չափով վարկային գծեր բացել հայ-սլովակեան մշակոյթային նախագծերը ֆինանսաւորելու նպատակով:
  -   Մշակոյթ