ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ<br /> ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ<br />


ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

  • 12-10-2007 16:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կարող են դուրս գալ փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, եթէ նրան գլոբալ բնոյթ չհաղորդվի: «Եթէ մենք չենք կարողանայ հասնել այդ նպատակներին, դժուվար կլինի մեզ այդ համաձայնագրի շրջանակում մնալ, երբ միւս պետութիւնները ակտիւօրէն զարգացնում են սպառազինութիւնների այդպիսի համակարգեր, այդ թւում այն պետութիւնները, որոնք գտնւում են մեր սահմանների անմիջական հարեւանութեամբ»,- երկու երկրների արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների` Սերգեյ Լաւրովի, Անատոլի Սերդյուկովի, Քոնդոլիզա Ռայսի եւ Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է նախագահը: Ռայսն իր հերթին ընդգծել է, որ «չնայած նրան, որ մեր միջեւ տարաձայնութիւններ կան, մենք ջանքեր կգործադրենք, որպէսզի դրանք յաղթահարենք, որովհետեւ մենք ընդհանուր խնդիրներ ունենք` պայքար ահաբեկութեան եւ միջուկային զէնքի տարածման դէմ»:
  -   Միջազգային