ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԸ ԿԿԱՅԱՆԱՅ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ <br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԸ ԿԿԱՅԱՆԱՅ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

  • 09-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ին կկայանայ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարչի ընտրութեան միջազգային մրցոյթը: Մրցոյթին մասնակցելու յայտ են յայտնել երկու ընկերութիւններ` «Ռուսական երկաթուղի» եւ հնդկական խոշոր մի ընկերութիւն: Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողներին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկեանը: Նախարարը նշեց, որ հայկական երկաթուղու կառավարիչը, որի անունը յայտնի կդառնայ դեկտեմբերի 15-ին, իր պարտականութիւնների կատարումը կսկսի եկող տարուայ յունվարի 15-ից: Նշուեց նաեւ, որ կառավարիչը մօտ 170 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ պէտք է կատարի երկաթուղում:
  -   Տնտեսութիւն