ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՍԿՍՒՈՒՄ Է 106-ՐԴ ՆՈԲԵԼԵԱՆ ՇԱԲԱԹԸ<br />


ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՍԿՍՒՈՒՄ Է 106-ՐԴ ՆՈԲԵԼԵԱՆ ՇԱԲԱԹԸ

  • 08-10-2007 16:18:00   |   |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայում սկսւում է 106-րդ Նոբելեան շաբաթը: Այն բացւում է Թագաւորական ինստիտուտում ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտութեան բնագաւառի դափնեկրի անուան հրապարակմամբ: Ֆավորիտների թւում նշւում են տարբեր երկրների գիտնականների անուններ, որոնք ուսումնասիրել են բջիջների` այսպէս կոչուած «մարմնի ջերմաչափների» ռեցեպտորների մեխանիզմները, յայտնագործել են ցողունային բջիջները, ինչպէս նաեւ յայտնաբերել են այսպէս կոչուած մարմնաչափները, որ ձեւաւորում են էնզիմ, որը բջիջները պահպանում է երիտասարդ: Ամենանշանաւոր գիտական մրցանակը ներառում է հինգ անվանակարգ` ֆիզիոլոգիա եւ բժշկագիտություն, ֆիզիկա, քիմիա, գրականութիւն եւ խաղաղութեան մրցանակ: Հոկտեմբերի 9-ին կհայտրարվի ֆիզիկայի յանձնախմբի որոշումը, հոկտեմբերի 10-ին` քիմիայի, 11-ին` գրականութեան, եւ հոկտեմբերի 15-ին կհրապարակուի «Նոբելի յիշատակի էկոնոմիկայի մրցանակի» դափնեկրի անունը, որ հիմնել է Շվեդիայի բանկը 1968 թուականին: Հոկտեմբերի 12-ին Օսլոյում յայտնի կդառնայ խաղաղութեան մրցանակի դափնեկիրը:
  -   Միջազգային