ԸՆԴՈՒՆՈՒԵԼ Է ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՊՀ<br /> ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ<br />


ԸՆԴՈՒՆՈՒԵԼ Է ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՊՀ
ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

  • 05-10-2007 18:45:00   |   |  Մշակոյթ
ԴՈՒՇԱՆԲԵ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետութիւնների ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատուիրակութիւնը գլխաւորել է ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանեանը: Նիստի օրակարգի հարցերից առաջին հերթին քննարկուել է ԱՊՀ յետագայ զարգացման հայեցակարգի եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի վերաբերեալ որոշումը: ԱԳ նախարարները քննարկել են նաեւ ԱՊՀ մասնակից պետութիւնների համաձայնեցուած միգրացիոն քաղաքականութեան վերաբերեալ առաջարկները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, նիստի ընթացքում առանց առարկութիւնների ընդունուել է հայկական կողմի առաջարկած «Մշակոյթային արժէքների հափշտակման պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման ԱՊՀ մասնակից պետութիւնների համագործակցութեան մասին» համաձայնագրի նախագիծը:
  -   Մշակոյթ