ՄԱԿ-ՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ<br /> ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՄԱԿ-ՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 04-10-2007 19:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, աւարտուել է ընդհանուր քաղաքական քննարկումը` տարուայ գլխաւոր համաժողովը, որտեղ բոլոր 192 ազգերի ներկայացուցիչները իրաւունք են ստանում արտայայտելու իրենց տեսակետը ամենակենսական խնդիրների վերաբերեալ: ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին դիմել է 67 պետութիւնների ղեկավարներ, 25 կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ եւ կաբինետների բարձրաստիճան անդամներ: Ընդհանուր քաղաքական քննարկումներից առաջ նստաշրջանի շրջանակում կայացել է բարձր մակարդակի հանդիպում կլիմայի առնչութեամբ եւ երեք թեմատիկ խորհրդակցութիւն Դարֆուրի, Իրաքի եւ Աֆղանստանի հարցերով, որ գումարուել էր ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի նախաձեռնութեամբ: Նստաշրջանի աշխատանքի առաջին երեք շաբաթների ընթացքում Պան Գի Մունը 130-ից աւելի երկկողմ հանդիպումներ է ունեցել պետութիւնների եւ կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ ՄԱԿ-ին կից մշտական ներկայացուցիչների հետ:
  -   Միջազգային