ՄԱԿ-ՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
04-10-2007 19:40:00 | ԱՄՆ | Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում` ՄԱԿ-ի
կենտրոնակայանում, աւարտուել է ընդհանուր քաղաքական քննարկումը`
տարուայ գլխաւոր համաժողովը, որտեղ բոլոր 192 ազգերի
ներկայացուցիչները իրաւունք են ստանում արտայայտելու իրենց
տեսակետը ամենակենսական խնդիրների վերաբերեալ:
ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին դիմել է 67 պետութիւնների
ղեկավարներ, 25 կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի
նախարարներ եւ կաբինետների բարձրաստիճան անդամներ:
Ընդհանուր քաղաքական քննարկումներից առաջ նստաշրջանի
շրջանակում կայացել է բարձր մակարդակի հանդիպում կլիմայի
առնչութեամբ եւ երեք թեմատիկ խորհրդակցութիւն Դարֆուրի, Իրաքի եւ
Աֆղանստանի հարցերով, որ գումարուել էր ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի
նախաձեռնութեամբ:
Նստաշրջանի աշխատանքի առաջին երեք շաբաթների ընթացքում Պան Գի
Մունը 130-ից աւելի երկկողմ հանդիպումներ է ունեցել պետութիւնների
եւ կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների
եւ ՄԱԿ-ին կից մշտական ներկայացուցիչների հետ: