ԵՐԵՒԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԱՒԱՐՏՈՒԻ<br /> ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԱՒԱՐՏՈՒԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

  • 03-10-2007 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում իրականացyող ճանապարհաշինական աշխատանքների մի մասը կաւարտուի հոկտեմբերի վերջին: Այս մասին հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովում յայտարարեց վարչապետ Սերժ Սարգսեանը: Միաժամանակ նա նշեց, որ թէեւ որոշ հատուածներում աշխատանքներն ընթանում են երեք հերթափոխով, ճանապարհների վերանորոգման տեմպերը ցանկացածից աւելի ցածր են: Ըստ վարչապետի, պատճառն այն է, որ վերջին 20 տարիների ընթացքում Երեւանում կատարուել են ենթակառուցուածքների անցկացման բազմաթիւ աշխատանքներ, որոնք չեն փաստաթղթավորվել եւ չեն արձանագրուել հատակագծում, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում շինարարական աշխատանքների համար:
  -   Տնտեսութիւն