ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱԶԱՐՈՎ ԿԿՐՃԱՏԻ ԻՐԱՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ԻՐ ԶՈՐԱԿԱԶՄԸ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱԶԱՐՈՎ ԿԿՐՃԱՏԻ ԻՐԱՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ԻՐ ԶՈՐԱԿԱԶՄԸ

  • 02-10-2007 21:05:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան մինչեւ տարեվերջ հազարով կկրճատի Իրաքում գտնուող զորակազմը: Այս մասին Բաղդադում յայտարարել է Միացեալ Թագաւորութեան վարչապետ Գորդոն Բրաունը: Նա չի բացառել նաեւ, որ եկող տարի կարող են ընդունուել որոշումներ Իրաքում բրիտանացի զինծառայողների թուի յետագայ կրճատման մասին: «Մենք մտադիր ենք նուազեցնել մեր զինծառայողների թուաքանակը մինչեւ 4,5 հազար մարդու»,- նշել է Բրաունը Բասրայի մօտ գտնուող բրիտանական ռազմական բազա այցելելուց առաջ: Աւելի վաղ նա բանակցութիւններ է վարել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Բրիտանացի վարչապետը հաստատել է նաեւ առաջիկայ երկու ամսում Բասրայի նահանգում անվտանգութեան ապահովման պատասխանատւութիւնը Իրաքի անվտանգութեան ուժերին յանձնելու մասին տեղեկությունները: Ներկայումս Իրաքում գտնուող բրիտանական զորակազմը հաշււում է գրեթէ 5,5 հազար մարդ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հոկտեմբերի 2-ին ժամանել է Իրաք: Այցը, որը անվտանգութեան նկատառումներով կանխավ չի ազդարարուել, առաջինն է Բրաունի համար իր վարչապետության ժամանակամիջոցում:
  -   Միջազգային