ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՍԻԳԱՐԻ «HIGH SMOKE - 2007» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՍԻԳԱՐԻ «HIGH SMOKE - 2007» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 01-10-2007 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սիգարը աւանդոյթ է, որն իր շուրջ է համախմբում տարբեր նախասիրութիւնների տեր մարդկանց` ստեղծելով միասնութիւն: Իսկ մեր հասարակութեան համար այսօր ցանկացած միասնութիւն շատ կարեւոր է եւ օգտակար»,- «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Դավիթ Յարութիւնեյանը: Սեպտեմբերի 29-ին Երեւանում անցկացուած սիգարի «HIGH SMOKE - 2007» միջազգային փառատոնում կազմակերպուած մրցանակաբաշխութեան «Cigar Aficionado-2007» անուանակարգում յաղթող ճանաչուած պատգամաւորը ողջունելի համարեց Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ, ըստ նրա, «սովորում ենք ապրել թէեւ ոչ այնքան առողջ, բայց գեղեցիկ»: Դերասան Ռաֆայէլ Քոթանջյանի խօսքերով, Երեւանում բացուած սիգարի ակումբները միաւորում են բարձրաճաշակ մարդկանց` նրանց ընձեռելով շփման հնարաւորութիւն: Նա միաժամանակ նշեց, որ գործարարութեան տեսակետից սիգարային բիզնեսը Հայաստանում կարող է հեռանկարային ոլորտ դառնալ: «Մենք աստիճանաբար անցնում ենք այն ընդհանուր ճանապարհը, որով արդէն անցել են քաղաքակիրթ ժողովուրդները»,- նշեց դերասանը: Ռուսաստանաբնակ ջութակահար Կարեն Շահգալդյանը, որը նաեւ սիգարային բիզնեսով է զբաղւում Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում, նշեց, որ Հայաստանում սկսուած «սիգարային շարժումը» բարենպաստ միջավայր կարող է ստեղծել ինչպէս հետաքրքիր գաղափարների, այնպէս էլ տնտեսութեան այդ շահաւետ ոլորտի զարգացման համար: Փառատոնի կազմակերպիչ, Սիգարի հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթեանը նշեց, որ ողջ աշխարհում սիգարի արտադրութեան եւ տարածման գործում զգալի ներդրում ունեն նաեւ հայազգի գործարարները, որոնցից շատերը ներկայ էին միջոցառմանը:
  -   Տնտեսութիւն