«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՅ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ»-Ն ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՒԱԹԻ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ<br />


«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՅ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ»-Ն ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՒԱԹԻ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ

  • 01-10-2007 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա քաղաքում հոկտեմբերի 3-ին կսկսուի շախմատի Եւրոպայի չեմպիոնների գաւաթի թիմային խաղարկութիւնը: Տղամարդկանց մրցումներում Հայաստանը կներկայացնի «Բանկային արքայ» թիմը: Խաղասեղանի շուրջ կնստեն գրոսմայստերներ Ռաֆայէլ Վահանեանը, Սմբատ Լպուտեանը, Աշոտ Անաստասեանը, Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Լ.Պետրոսեանը եւ Արտաշէս Մինասեանը: Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Եւրոպայի չեմպիոն Երեւանի «Միկա»-ն, որի կազմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելեանը, Լիլիթ Մկրտչեանը, Լիանա Աղաբէկեանը, աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն:
  -   Սպորտ