ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա
քաղաքում հոկտեմբերի 3-ին կսկսուի շախմատի Եւրոպայի չեմպիոնների
գաւաթի թիմային խաղարկութիւնը: Տղամարդկանց մրցումներում
Հայաստանը կներկայացնի «Բանկային արքայ» թիմը: Խաղասեղանի շուրջ
կնստեն գրոսմայստերներ Ռաֆայէլ Վահանեանը, Սմբատ Լպուտեանը, Աշոտ
Անաստասեանը, Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Լ.Պետրոսեանը եւ Արտաշէս
Մինասեանը: Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Եւրոպայի
չեմպիոն Երեւանի «Միկա»-ն, որի կազմում են գրոսմայստերներ Էլինա
Դանիելեանը, Լիլիթ Մկրտչեանը, Լիանա Աղաբէկեանը, աշխարհի նախկին
չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն: